Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը (լուսանկար)
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգևը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

21 Հոկտեմբեր, 2022 18:46
2203
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունը
28 Սեպտեմբեր, 2026 17:29
Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը
25 Սեպտեմբեր, 2026 14:15
Քննարկվել են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմավարական գործընկերության օրակարգային հարցերը
24 Սեպտեմբեր, 2026 15:37