Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում հնարավոր է տեղի ունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում․ Ведомости
Հնարավոր է՝ հոկտեմբերի վերջին Ռուսաստանում հանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «Ведомости» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Նրա խոսքով, աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Ведомости»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, այն կարող է անցկացվել Մոսկվայում կամ Սոչիում։ «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա»,- ասել է նա։
24 Հոկտեմբեր, 2022 14:34
630