Կիրակի օրը Մարսելում տեղի ունեցավ «Հիշողության մրցավազք»՝ ընդդեմ ցեղասպանության ժխտման և հաջակցություն Հայաստանի և Արցախի։

«Sauvons l'Arménie et l'Artsakh» (Փրկենք Հայաստանը և Արցախը) կարգախոսով երթին մասնակցում էին պատգամավորներ, քաղաքապետարանների ղեկավարներ և այլ հայտնի մարդիկ։ Վազքարշավից հետո ելույթով հանդես եկավ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը՝ խոսելով թուրքական կառավարության կողմից հայերի նկատմաբ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության և այն վերապրածների մասին։

767