ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն աշխատանքային այցով կմեկնի Բիշքեկ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով կլինեն Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետությունում:
ԿԸՀ անդամներին հրավիրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին՝ մասնակցելու «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանին։
Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Կլոր սեղանը ընտրական փորձագետներին, դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորություն կընձեռի քննարկել ընտրություններին առնչվող մարտահրավերներն ու առկա լավ փորձը:
25 Հոկտեմբեր, 2022 15:35
941
Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ
07 Հոկտեմբեր, 2022 22:31
Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
29 Օգոստոս, 2026 14:13
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
22 Հուլիս, 2026 21:35
Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին
04 Հուլիս, 2026 19:49