Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ
Կան հարյուրավոր առաջարկներ, տարբերակներ, կարծիքներ, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կան տարբեր պատկերացումներ, տարբեր առաջարկներ, նույնիսկ անցյալից առաջարկներ կան, ապագային միտված առաջարկներ»,-ասաց նա:
Հարցին, թե այդ առաջարկները Արեւմուտքի՞ց են, թե՞ Ռուսաստանից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կան բոլոր տեսակի առաջարկներ: Նույնիսկ մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում տարբեր պատկերացումներ կան: Բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Այսօր էլ, եթե մեր ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ հարցեր կունենան, կարող են վարչապետին ուղիղ դիմել, վստահ եմ՝ վարչապետը ինչպես միշտ պատասխաններ կտա»:
26 Հոկտեմբեր, 2022 17:44
1076
Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը
06 Օգոստոս, 2026 18:32
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ
05 Օգոստոս, 2026 19:50
11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին․ Ալեն Սիմոնյան․ տեսանյութ
01 Օգոստոս, 2026 12:49
Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. ԱԺ նախագահ
04 Հոկտեմբեր, 2022 17:45
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ․ Սիմոնյան (տեսանյութ)
06 Հունիս, 2022 21:32