Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը:
Հանդիպման նպատակը երիտասարդության շրջանում մշակույթի ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման կազմակերպումն էր:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան ներկայացրել են երիտասարդության շրջանում հաջողությամբ իրականացված պիլոտային ծրագիրը և առաջարկել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին միանալ նախաձեռնությանը:
Ծրագրով երիտասարդների համար էքսկուրսիա է կազմակերպվում այն տարածքներ, որտեղ տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը միանում է ծրագրին:
28 Հոկտեմբեր, 2022 20:08
671
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը
30 Հոկտեմբեր, 2026 16:45
Ի՞նչ ճնշում, գողցողներին տանում են բանտ նստեցնում, միլիարդներ վերադարձնում պետությանը. Ալեն Սիմոնյան
29 Հոկտեմբեր, 2026 13:51
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր
27 Հոկտեմբեր, 2026 15:25