Հելոուինի տոնակատարությունը Սեուլում ավարտվել է ողբերգությամբ, կան տասնյակ զոհեր
Ավելի քան 150 մարդ է վիրավորվ Սեուլում՝ Հելոուինի տոնակատարության ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ականատեսները սոցցանցերում հրապարակում են սահմռկեցուցիչ կադրեր։ Հրապարակում գտնվող 100.000-անոց ամբոխը լսել է, որ բարերից մեկում հայտնի մարդու են նկատել։ Ամբոխն սկսել է անկառավարելի տեղաշարժվել, ինչն էլ հրմշտոցի պատճառ է դարձել։
Տասնյակ մարդիկ ունեցել են սրտի կանգ, իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտնել մահացածների թիվը, սակայն տեղի ԶԼՄ-ները նշում են մոտ 60 զոհի մասին։ Քաղաքի փողոցներում աշխատել են բժիշկների ավելի քան 100 թիմեր, որոնք տուժածներին սրտի մերսումներ են կատարել հենց մայթի վրա, շատերը հոսպիտալացվել են։
30 Հոկտեմբեր, 2022 01:57
1618