Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր,  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ 

ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել նման հաղորդագրությունների:

«ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26», -ասվում է հաղորդագրության մեջ:

733