Ասկերանի Իվանյան համայնքում շարունակվում են տեղահանվածների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Այն բաղկացած կլինի 2, 3, 4 սենյականոց առանձնատներից։
Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 քառ․ մետր հողատարածք։
107 առանձնատներից 86-ը կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 21-ը՝ Արցախի պետբյուջեի միջոցներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել 60 բնակելի տուն»,- նշված է գրառման մեջ։
31 Հոկտեմբեր, 2022 15:10
780