Այսօր Սոչիում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, որին կհաջորդի Պուտին-Ալիեւ, ապա եռակողմ` Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը։

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ բանակցություններում հանդես եկավ մի շարք հայտարարություններով, սակայն դրանցից առանձնացնենք ամենակարեւորը` որ  Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն պաշտոնական Երևանի ենթակայության տակ, այսինքն՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու։

Նկատենք, որ ռուսական առաջարկն ընդգրկում է նաեւ Արցախի հարցը, եւ վարչապետը պաշտոնապես հայտարարեց, որ ընդունում  է հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։

 

Հետաքրքիր է՝ այսքանից հետո ինչի մասին պետք է լինի նոյեմբերի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքը։

1438