Լրատվամիջոցները հայտնել են, թե երբ է Զիդանը գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կղեկավարի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, հայտնում է իսպանական Libertad Digital պարբերականը։
Զիդանը համաձայնության է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) հետ, որ աշխարհի առաջնությունից հետո կփոխարինի Դիդյե Դեշամին, որի պայմանագիրն ազգային հավաքականի հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերին։ Զիդանը կգլխավորի ազգային հավաքականը՝ անկախ Կատարում ունեցած արդյունքից։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիան D խմբում կխաղա Թունիսի, Ավստրալիայի և Դանիայի հետ։
Զիդանը «Ռեալը» մարզել է 2016-2018 թվականներին և 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի մայիսը:
04 Նոյեմբեր, 2022 14:09
1269
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
17 Հուլիս, 2026 21:50
Երազում էի խաղալ այդ ակումբում, բայց դա երբեք չիրականացավ. Զիդան
04 Օգոստոս, 2025 16:05
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
17 Հուլիս, 2026 21:50
Զիդան. «Իմ նպատակներից մեկը Ֆրանսիայի հավաքականը մարզելն է»
12 Հոկտեմբեր, 2025 22:08
Երազում էի խաղալ այդ ակումբում, բայց դա երբեք չիրականացավ. Զիդան
04 Օգոստոս, 2025 16:05