Կտորով բեռնված բեռնատարը Վայոց Ձորի մարզում հրդեհվել է
Նոյեմբերի 3-ին, ժամը 21:25-ին, Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա (բեռնված կտորի և տոլի գլանաձև փաթեթներով և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալներով) ․ երթևեկությունը միակողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ Ս. Հ., ծնված 2001 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:26-ին:
Այրվել են ավտոմեքենան և թափքում առկա կտորի և տոլի գլանաձև փաթեթները (մոտ 27 հատ) և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալները՝ մասամբ։
Երթևեկությունը երկկողմանի բացվել է։
04 Նոյեմբեր, 2022 14:20
736
Չափաքանակից ավելի որս է իրականացվել Վայոց ձորում․ առգրավվել է 2 որսորդական հրացան
31 Օգոստոս, 2026 18:25
Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21 Օգոստոս, 2026 22:56
Վայոց ձորում 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր
16 Օգոստոս, 2026 22:38
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
07 Ապրիլ, 2026 13:43
Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին
23 Մարտ, 2026 11:10
Վանաձոր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ
02 Մարտ, 2026 13:14