Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ախր, Գեղամ ջան, պատերազմը եղել է, որովհետև դուք 20 տարի իշխանություն եք եղել, որի ընթացքում

-Բոլոր ազատագրված շրջանները բանակցություններում ճանաչվել են Ադրբեջանից «օկուպացված» ու ժամանակավոր բուֆերային գոտի’ Ադրբեջանին վերադարձի ենթակա. բացիր և կարդա ձեր Ընդհանուր պետությունը, Մեղրիի տարբերակը, Քի Վեսթը, Մադրիդյան առաջարկները, Կազանի տարբերակն ու ընդունելի Լավրովի պլանը. դրանցում չկա մեկը, որի մեջ իմ ասածը չլինի, ու որին Մինսկի խմբում դուք «ոչ» ասած լինեք…

-Ադրբեջանը կարողացել է աշխարհի բոլոր պետություններին, անգամ մեր դաշնակցին համոզել, կապել, կաշառել, որ եթե բանակցություններով չստացվի, ուժով իրավունք ունի վերցնել իր «հողերը», ինչն էլ արեց, երբ մեզանից ուզեց ու ասացինք՝ «ոչ»: Դա Հայաստանի ասած առաջին «ոչ»-ն է եղել…

-Ադրբեջանի ռազմական բյուջեն սկսեց նվազագույնը 3 անգամ գերազանցել մեր ամբողջ բյուջեին, ռազմական ու ռազմավարական բալանսը փոխվեց, նրա բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներով զորավարժություններ էր անում Թուրքիայի հետ, մենք թղթի վրա զորավարժությունների դեմ ծիտիկ էինք դնում, որից հետո մեր գեներալների ու սպաների մի զգալի մասը բանակն ուղարկում էր վիլաների վրա կամ ագարակներում աշխատելու, իրենք գնում էին խոզաբուծական ֆերմա կամ հացի փուռ փողերը հաշվելու ու միսը կշռելու, դրանից հետո էլ՝ նորաբաց օբյեկտում մի կտոր հաց ուտելու…

Պատերազմն էլ հո Վաշինգտոնյան թուղթ չի, որ ճղես ու վերջ….
Սուտն ասելիս գոնե մի քիչ ոտքերը «երկարացրեք»: Տեղից էլ ստի ոտքերը կարճ են,- ասում է ժողովրդական խոսքը։

1348