2023 թվականի հուլիսից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները՝ նվազագույն դրույք սահմանելով 36000 դրամը՝ ներկայիս 31600 դրամի նկատմամբ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախատեսվում  նաև կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակներում ներդնել նոր գաղափար:

«Կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն, բավարար եկամուտ կամ կենսապահովություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1-2 կամ ավել տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով, յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց սկզբունքով»,- ասաց նախարարը:

Ըստ Մկրտչյանի՝ սա հնարավորություն կտա հատկապես միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունն ավելի բարենպաստ պայմաններով:

«Ներկայումս շուրջ 32 հազար կենսաթոշակառու ստանում է ամսական 150 հազար դրամից բարձր աշխատավարձ: Իսկ ավելի քան 9 հազար կենսաթոշակառու ամսական ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- ասաց նա:

504