ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Մինինի և Պոժարսկու հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողության ժամանակ կամավորներին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր կամավորների չդադարող հոսքի պատճառով մոբիլիզացվածների թիվն արդեն գերազանցել է 300 հազարը։
«Մենք արդեն ունենք 318 հազար մոբիլիզացված անձ։ Ինչո՞ւ 318 հազար։ Որովհետև կամավորները գալիս են։ Կամավորների թիվը չի նվազում»,- ասել է պետության ղեկավարը։
Նախագահի խոսքով, մոբիլիզացված 318 հազարից 49 հազարն արդեն սկսել է մարտական առաջադրանք կատարել, մնացածը պատրաստվում են։ ՌԴ ղեկավարը նշել է, որ նրանք բոլորն ունեն ընտանիքներ, ծնողներ, կանայք և երեխաներ. «Իհարկե, պետությունն ամեն ինչ անում է նրանց աջակցելու համար»։
Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիան ավարտվել է, չնայած այն բանին, որ դա հաստատող հատուկ փաստաթուղթ չկա։ Նրա խոսքով, մասնակի զորահավաքի դադարեցման մասին հրամանագրի «կարիք չկա»։