Ամերիկյան Meta  ընկերությունը աշխատանքից կազատի ավելի քան 11 հազար աշխատակցի կամ ընդհանուր աշխատակազմի գրեթե 13%-ին․ այս մասին հայտարարել է նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Ես որոշել եմ կրճատել մեր թիմի չափը մոտ 13%-ով և աշխատանքից ազատել մեր տաղանդավոր աշխատակիցներից ավելի քան 11,000-ին»,- ասվում է Ցուկերբերգի հաղորդագրության մեջ:
Նա նաև հավելել է, որ ձեռնարկվել են մի շարք լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են հայեցողական ծախսերի կրճատումը և աշխատանքի ընդունման կասեցումը մինչև առաջին եռամսյակի երկարաձգումը (փոքր թվով բացառություններով):

Ընկերության ղեկավարի խոսքով՝ նման միջոցառումները պայմանավորված են նրանով, որ ընկերության եկամուտները սպասվածից շատ ավելի ցածր են եղել, այդ թվում՝ մակրոտնտեսական պայմանների և մրցակցության աճի պատճառով։
2022 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Meta-ն ուներ 87,314 աշխատակից՝ 28%-ով ավելի, քան նախորդ տարի:

717