Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Խաղաղություն օրհնված Հայաստանի հոգուն և երկնքին»:
10 Նոյեմբեր, 2022 13:43
438
Նորվեգիայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին
18 Հոկտեմբեր, 2022 15:25
Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը
10 Հոկտեմբեր, 2022 20:07
Թիմ Լոութընն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
01 Ապրիլ, 2022 20:48