Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրավիրելու հանգամանքին։

Սինանյանի խոսքով. «Երեք ամիս առաջ անձամբ գնացել եմ, ի հարգանս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ի հարգանս ինստիտուտի, Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ փորձել եմ համոզել, որ ճիշտ է ներկա լինելը, և չի ստացվել։ Չոր նամակ ուղարկեի ավելի լա՞վ կլիներ, առանց առերեսվելո՞ւ։ Իրենց արձագանքի մեջ նման առաջարկ կա, որ ճիշտ ձևով չեն հրավիրել։ Լավ, սրանից հետո միայն նամակներով կաշխատենք, որը ճիշտ չէ, նորմալ մոտեցում չէ»։

Սինանյանն ասել է, որ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին էլ է անձամբ հրավիրել. «Արամ Կաթողիկոսին էլ անձամբ եմ հրավիրել։ Գնացել, հասել եմ Բեյրութ։ Սիրիա էի գնացել, բայց Բեյրութով եմ անցել, հատուկ, որպեսզի Արամ Կաթողիկոսին ևս հրավեր անեմ»։

860