Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Յունիվերսալ Էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Բջնի):
Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Ստուգմամբ պարզվել է, որ արտադրական շինության հատակի մակերևույթները, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, անհարթ են, ջրանցիկ, հեշտությամբ չեն կարող մաքրվել, ախտահանվել և պատշաճ կերպով ցամաքեցվել:
Արտադրամասի արտադրական գործուեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
15 Նոյեմբեր, 2022 17:27
1091
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
12 Ապրիլ, 2024 22:11
«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենը ձերբակալվել է
23 Փետրվար, 2023 01:18
Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը
02 Սեպտեմբեր, 2021 19:11
Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
17 Ապրիլ, 2026 13:36
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Մարտ, 2026 19:32
Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
22 Փետրվար, 2026 20:23