Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը անդրադարձել է Մեհրիբան Ալիևաի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի դեսպանի կոչումից հրաժարվելուն՝ մասնավորապես գրելով․ 

«Օրը սկսվեց հիանալի նորությամբ․ Ադրբեջանի նախագահի կինը՝ տիկին Ադրբեջանի առաջին փոխնախագահը, այլեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ․ տասնամյակներ շարունակ աշխատելով այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ՝ մերժելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում․ արդարությունը հաղթեց»։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովը հայտնել է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեին, որում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում իր գործունեությունը դադարեցնելու մասին։

925