Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ձմռանը։ Այն կհյուրընկալի Կատարը։

Առաջնությունը կսկսվի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին։ 

Նոյեմբերի 20-ին ՜լ-Խորայի «Ալ-Բեյթ» մարզադաշտում առաջնության բացման առաջին հանդիպումը կանցկացնի «Կատարը»՝ «Էկվադորի» ընտրանու հետ։ 

Դեկտեմբերի 18-ին եզրափակիչ հանդիպումը կընդունի Դոհան «Լուսայիլ» մարզադաշտում։ 

Աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու է 32 թիմ, որը բաժանվել է 8 խմբի և յուրաքանչյուր խմբում ընդգրկվել է 4 թիմ։ 

A խումբ՝ Կատար, Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ
B խումբ՝ Անգլիա, Իրան, ԱՄՆ, Ուելս
C  խումբ՝ Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, Արգենտինա, Լեհաստան
D  խումբ՝ Ֆրանսիա, Դանիա, Թունիս, Ավստրալիա
E խումբ՝ Գերմանիա, Ճապոնիա, Իսպանիա, Կոստա Ռիկա
F խումբ՝ Խորվաթիա, Մարոկկո, Կանադա, Բելգիա
G խումբ՝ Սերբիա, Շվեյցարիա, Բրազիլիա, Կամերուն
H խումբ՝ Հարավային Կորեա, Պորտուգալիա, Գանա, Ուրուգվայ

Ինչպիսի՞ն է աշխարհի առաջնության ձևաչափն ու ժամանակացույցը:

Խմբային փուլը կտևի 12 օր և ամեն օր կանցկացվի չորս հանդիպում, որոնց ընթացքում հաղթողներն ու փոխչեմպիոնները դուրս կգան 16-րդ փուլ:

Խմբային փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտմբերի 2-ը։ 

16-րդ փուլ՝ դեկտեմբերի 3-6

Քառորդ եզրափակիչ՝ դեկտեմբերի 9-10

Կիսաեզրափակիչ՝ դեկտեմբերի 13-14

Եզրափակիչ՝ դեկտեմբերի 18։

Քաթարի ո՞ր քաղաքներում կանցկացվի ԱԱ-ն։
 

Դոհայում, Լուսաիլում, Էլ-Խաուրում, Էր-Ռայանում, Էլ-Վակրայում։ 

ԱԱ մարզադաշտերը ութն են՝  «Ալ-Բեյթ» (Էլ-Խաուր), «Լուսաիլ Այկոնիկ» (Լուսայլ), «Ահմեդ Բին Ալի մարզադաշտ» (Ար-Ռայան), «Ալ-Ջանուբ» (Էլ-Վակրա), «Ալ-Թումամա» (Դոհա) , «Էդյուքեյշն սիթի» (Ռայան), «Խալիֆա Ինթերնեյշնլ» (Դոհա), «Մարզադաշտ 974» (Դոհա):

 

Թագուհի Մանուկյան

 

1420