Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. տեսանյութ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ-ն է։
18 Նոյեմբեր, 2022 14:48
1371