Հրդեհ է բռնկվել Շաղափ գյուղում

Նոյեմբերի 18-ին, ժամը 22:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյաների Արարատյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր՝ մոտ 1700 հակ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։
19 Նոյեմբեր, 2022 15:29
659