Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։

«Քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները,

ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին:

Կարևորել եմ արտադրական պրոցեսների վերանայման, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, գործելակերպի փոփոխության և թվայնացման գործընթացները, որոնք հնարավորություն կտան ունենալ բարձր արտադրողականությամբ, մրցունակ ընկերություններ»,- նշված է գրառման մեջ:

842