Վերջին օրերին համացանցում հայտնվեց պատմական լուսանկար, որտեղ ֆուտբոլային հսկաներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն համատեղ լուսանկարում շախմատ են խաղում։ Կատարում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկից առաջ արգենտինացին և պորտուգալացին առաջին անգամ համատեղ նկար են հրապարակել, որը լրագրողներն արդեն անվանում են «դարի լուսանկար»։ Երկու խաղացողներն էլ այս լուսանկարը տեղադրել են իրենց սոցիալական ցանցերում, և միայն առաջին ժամում այն ​​հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։

Ֆուտբոլային գերաստղերը մասնակցել են Louis Vuitton-ի ակցիային։ Մեսսին և Ռոնալդուն շախմատ են խաղում ապրանքանիշի ճամպրուկի վրա, իսկ լուսանկարն ինքնին գեղեցիկ մակագրված է՝ «Հաղթելը հոգեվիճակ է»։ Լուսանկարն արվել է հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը: Ֆուտբոլիստներն առանձին-առանձին են լուսանկարվել, իսկ համատեղ լուսանկարն ավելի ուշ մոնտաժվել է։

Չնայած նրան, որ լուսանկարը  գնահատվեց որպես ապրանքանիշի գովազդ և երկու ֆուտբոլիստների համատեղ առաջին նման ոճի լուսանակար, սակայն ոմանք փորձեցին այստեղ ևս հաղթող և պարտվող գտնել։

«Ո՞վ է հաղթում այս խաղում՝ դատելով խաղաքարերի դասավորությունից»: Խաղը մեկնաբանել է «Championat.com»-ի փորձագետ Գրիգորի Թելինգաթերը։

Նա նշել է, որ առաջին հերթին կարելի է նկատել, որ Մեսսին ունի վեց ֆիգուր, իսկ Ռոնալդուն՝ յոթ։ Պորտուգալացին ունի նաև սպիտակ փիղ: Թվում է, թե դա շոշափելի առավելություն է, բայց խաղաքարերի դասավորությունը շատ ավելի կարևոր է։

Նախ պետք է հասկանալ, թե ում քայլն է առաջինը․ եթե Ռոնալդուինը, ապա ամեն ինչ բավականին պարզ է. սպիտակները շահած դիրք ունեն։ Պետք չէ անգամ շատ մտածել. ավելի շատ քարեր՝ մեկ փիղ և զինվոր (առնվազն մեկը) շուտով թագուհի կդառնա, իսկ թագավորը կարող է թաքնվել հավերժական շախից:

Բայց եթե քայլը սեւին է՝ այսինքն Մեսսինը, ապա իրավիճակն ավելի բարդ է։

Սևը տալիս է շախ g4 քառակուսուց, իսկ սպիտակին մնում է միայն մեկ տարբերակ՝ ընդմիշտ փախչել թագուհուց h1-g1-h1-g1-ում։ Քայլերը երեք անգամ կրկնելուց հետո, խաղն ավարտվում է ոչ-ոքի: Սպիտակների համար, որոնցով խաղում է Ռոնալդուն, սա լավագույն տարբերակն է։

Շախմատային մեկնաբանը նշել է, որ ֆիգուրների նման դասավորություն արդեն եղել է նորվեգացի Մագնուս Կարլսենի և ճապոնացի Հիկարու Նակամուրայի խաղում։ Այս խաղում նորվեգացին սպիտակներով էր խաղում, ճապոնացին, սակայն, նա մի քար զոհաբերեց և հրաշքով ոչ-ոքի խաղաց։ 

 

991