ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. տարհանվել են նաեւ դասախոսներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։
22 Նոյեմբեր, 2022 16:03
1655
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
10 Նոյեմբեր, 2023 22:34
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին (տեսանյութ)
12 Հունվար, 2023 18:53
Տեղում իրականացվել է օդի նմուշառում, այս պահին տարօրինակ հոտ չի զգացվում. ԱԻՆ
22 Նոյեմբեր, 2022 17:13