Կյանքից հեռացել է «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսերը
86 տարեկան հասակում մահացել է ամերիկացի կինոպրոդյուսեր, «Կնքահայրը» ֆիլմի երեք մասերի ստեղծող Գրեյ Ֆրեդերիկսոնը։ Կինոռեժիսորի մահը հաստատել է նրա կինը։ Ֆրեդերիկսոնը մահացել է նոյեմբերի 20-ին Օկլահոմայի իր տանը՝ շագանակագեղձի քաղցկեղի բարդություններից հետո: Իր կյանքի ընթացքում կինոռեժիսորը արտադրել է ավելի քան 40 նախագիծ։ Ֆրեդերիկսոնը «Կնքահայրը» ֆիլմի երեք մասերի ստեղծողներից էր։
1975 թվականին նա արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ որպես «Կնքահայրը մաս II» ֆիլմի համահեղինակներից մեկը։ Հինգ տարի անց պրոդյուսերը դարձավ նույն «Օսկար» անվանակարգում հավակնորդ՝ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում իր աշխատանքի համար:
22 Նոյեմբեր, 2022 19:49
614