ՄՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող խախտումներից
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
Հանձնաժողովից հիշեցնում են, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար: Ըստ այդմ՝
- ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից,
- ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,
- միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով,
- զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,
- ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ,
- նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:
Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5%-ի չափով:
23 Նոյեմբեր, 2022 16:52
950
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 1-7-ը
09 Հունիս, 2026 00:08
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
04 Հունիս, 2026 18:42
Սևանում հայտնաբերել են որպես անհետ կnրած որոնվող 6-ամյա 2 տղաներին
28 Մայիս, 2026 21:05
Ավագ Ուրբաթ. խաչելություն և մահ
03 Ապրիլ, 2026 16:41
Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել․ ՊԵԿ ամփոփում
09 Դեկտեմբեր, 2024 11:40
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է
29 Մարտ, 2024 14:56