Սիրիայի հյուսիսում և Իրաքում թուրքական բանակի գործողությունները «միայն սկիզբն են»: Անկարան հաստատակամ է պաշտպանել սահմանները, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության նիստում:
Նա ընդգծել է, որ Թուրքիան իրավունք ունի «հոգ տանել իր մասին»։

«Պարզ դարձավ, որ նրանք, ովքեր ասում էին, որ իրենց վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածաշրջանից մեր երկրին վտանգ չի սպառնա, չէին կարող կատարել իրենց խոստումները: Մենք հավատարիմ մնացինք Սիրիայի սահմանների մասին մեր խոսքերին, բայց եթե մեր հակառակորդները չկարողանան կատարել իրենց խոստումները, ապա մենք իրավունք ունենք հոգ տանել իրենց մասին»,- շարունակել է թուրք առաջնորդը։

Էրդողանն ընդգծել է, որ թուրքական բանակը «ամենահարմար պահին» կսկսի հարձակումներ գործել «տեղում գտնվող ահաբեկիչների վրա»։ Զինվորականները սկսելու են Թել Ռիֆաթից, Մանբիջից և Այն ալ Արաբից և «մաքրելու են դրանք»։

350