Դոհայի Ստեդիում 974 մարզադաշտում տեղի ունեցավ ԱԱ2022- ի խմբային փուլի Պորտուգալիա-Գանա առաջին հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով, հօգուտ Պորտուգալիայի։ 

Հանդիպման առաջին խաղակեսին թիմերը ընդմիջման գնացին 0։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրացնելով 11 մետրանոց հարված։ 37-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում խփեց իր 118-րդ գոլը։ 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է ով հինգ աշխարհի առաջնություններում գոլ է խփում։ 

73-րդ րոպեին Գանայի հավաքականի Անդրեյ Այուն հավասարեցրեց խաղի հաշիվը։ 

Այնուհետև Ջեու Ֆելիքսը 77-րդ րոպեին խփեց հավաքականի երկրորդ գոլը։ 

Պորտուգալիայի հարձակվող Ռաֆայել Լեաուն խաղադաշտ դուրս գալուց 3 րոպե անց  79-րդ րոպեին եռապատկեց հաշիվը՝ 3։1։ 

88-րդ րոպեին Գանայի հավաքականը Օսման Բուկարի գոլի շնորհիվ նվազեցնում է խաղի հաշիվը՝ 3։2։ 

Հիշեցնենք, որ Պորտուգալիան 2006 թվականին է աշխարհի առաջնության մեկնարկային խաղում հաղթել։ 

1012