
Ինչպես տեղեկացնում է armeniasputnik.am-ը, հայտնի կոմպոզիտոր, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Հայաստանի հնագույն վանքերը» վավերագրական ֆիլմը։
37 րոպեանոց վավերագրական կինոնկարի տեքստը կարդում է հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան։ Ֆիլմում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատմում է հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման պատմությունը։
Կաթողիկոսի հետ զրույցում Նամինը պատմել է, որ առաջին անգամ այցելելով Ալավերդի և Սանահին վանք, նա զգացել է վանքերի վեհությունը։ Հենց այդ ժամանակ է հասկացել, որ իր պապը` Անաստաս Միկոյանը, որպես մարդ ձևավորվել է հենց սեմինարիայում սովորելով։ Ռեժիսորն ընդգծել է, որ իր ընտանիքի արմատներն Արցախից են, և որ ինքը որդու հետ այցելել է Արցախ։
«Այս մեծությունը տեսնելով` նա առաջին անգամ իրեն իսկական հայ զգաց։ Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ազգի հարցն է, որը գոյություն ունի հազարամյակներ», – ասել է կոմպոզիտորը։
Մանրամասները` տեսանյութում: