ՌԴ պաշտպանության նախարարությունը զարմանք է հայտնել Մաղավուզ բնակավայրի անվան օգտագործման հետ կապված Ադրբեջանի քննադատության կապակցությամբ, քանի որ պաշտպանության նախարարության տեղեկագրերում նախկինում էլ եղել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումները։

Ավելին, ՊՆ-ն պնդում է, որ ադրբեջանական կողմն այդ տեղանուններն օգտագործում է նաև Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ։

Բոլորովին վատ չէր լինի, որ ԱՀ ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և նրա հետ սերտ համագործակցելով, այդ թվում տեղում՝ շարունակել աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ», - ասված է Ռուսական խաղաղապահ զորախմբի հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և նպատակաուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգին և տարբեր հանդիպումների ժամանակ բազմիցս արժանացել է բարձր գնահատականի դրա արդյունավետության համար Ադրբեջանի պաշտոնյաներից։

852