Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին: Այսպես է Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել երեկ Ալիևի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ, նրա խոսքով, Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության դեպքում:

Ալիևը շեշտել է՝ Մակրոնը հայամետ և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Փարիզը չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին:

«Փարիզը, ինչպես և առաջ, հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող քննարկումների շարունակականությանը»,- հավելել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

2755