Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործման հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն այս շաբաթ արդոն երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի մի շարք հարցեր։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
26 Նոյեմբեր, 2022 13:57
538