Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Անկախության օրվա կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
28 Նոյեմբեր, 2022 14:11
712
Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
08 Հոկտեմբեր, 2026 09:57
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
02 Հոկտեմբեր, 2026 18:15
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան
02 Հոկտեմբեր, 2026 14:58