Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը շատ դժվար է իր ընտանիքի համար՝ ազգային հավաքականի վրա ճնշում գործադրելու պատճառով։

Արգենտինայի հավաքականը շաբաթ օրը C խմբում 2։0 հաշվով հաղթել է Մեքսիկայի ընտրանուն։ Եթե ​​արգենտինացիները պարտվեին, ապա նրանք կկորցնեին մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Մեսսին ասել է, որ իր ընտանիքը բախվել է «մեծ անհանգստության»՝ աշխարհի առաջնության մեկնարկային տուրում Սաուդյան Արաբիային 1-2 հաշվով պարտվելուց հետո:

«Իմ որդին՝ Մատեոն, առաջին խաղից հետո (Սաուդյան Արաբիայի դեմ) արցունքներով լքել է մարզադաշտը, և Տիագոն ինձ ասաց, որ եթե հաղթենք մնացած երկու խաղերում, մենք կմասնակցենք փլեյ-օֆֆին: Իմ ընտանիքը տառապում է ինչպես բոլոր արգենտինացիները, բայց մենք երջանիկ ենք և կրկին հարմարավետ ենք զգում, քանի որ այժմ մեզնից է կախված փլեյ-օֆֆ դուրս գալու ճակատագիրը։ Ես գոհ եմ արդյունքից և երջանիկ, քանի որ հիմա մեզ մի քանի օր լռություն է սպասվում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Մեսսին պաշտոնապես ամուսնացել է մոդել Անտոնելա Ռոկուցոյի հետ 2017 թվականի ամռանը։ Մինչ այս զույգը երկար ժամանակ ապրում էր քաղաքացիական ամուսնության մեջ։ Մեսսիի ընտանիքը երեք որդի ունի։

756