
Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Կամերունի և Սերբիայի հավաքականները կիսեցին միավորները՝ ոչ-ոքի՝ 3:3։
Առաջին խաղակեսի 29-րդ րոպեին Կամերունի պաշտպան Ժան-Շառլ Կաստելետտոն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ 45-րդ րոպեին Սերբիայի հավաքականի պաշտպան Ստրահինյա Պավլովիչը հավասարեցրեց հաշիվը՝ տուգանայինից կատարած հարվածից հետո գոլի հեղինակ դառնալով։ Երկու րոպե անց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով առաջ բերեց իր թիմին։
53-րդ րոպեին սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը խփեց իր կարիերայի 51-րդ գոլը ազգային հավաքականի կազմում՝ ամրապնդելով հանդիպման առավելությունը։ 64-րդ րոպեին կամերունցի հարձակվող Վինսենթ Աբուբաքարը պոկվել է մրցակիցներից, մեկ-մեկ խաղացել Սերբիայի հավաքականի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչի հետ և մեկ գնդակ խփելով՝ հաշիվը դարձրել 2:3։ Երկու րոպե անց աֆրիկացիների հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը փակեց փոխանցումը տուգանային հրապարակում՝ հարվածելով դարպասի բաց անկյունին, և հաշիվը հավասարեցրեց։
Երկու թիմերն էլ վաստակեցին առաջին միավորները մրցաշարում։ Հիշեցնենք, որ 1-ին տուրում սերբերը պարտվեցին Բրազիլիային (0:2), իսկ կամերունցիները՝ Շվեյցարիային (0:1):