ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
29 Նոյեմբեր, 2022 01:04
1036
ՀՀ երկրորդ քաղաքի օրը որոշում են մարդիկ, որոնք մի քանի ամիս առաջ չգիտեին՝ Գյումրին քաղաք է, թե գյուղ․ Մինասյան
17 Հոկտեմբեր, 2026 19:19
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
17 Հոկտեմբեր, 2026 19:15
Եվրոպայի երիտասարդների ծանրամարտի առաջնությունում Վալերիկ Մովսիսյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ
17 Հոկտեմբեր, 2026 18:13