Մեդիանյուզը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, դեռևս երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք պատգամավոր հայտարարեցին, որ վայր են դնելու պատգամավորական մանդատները։ Ի դեպ, Վահե Հակոբյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի և անձամբ Ռոբերտ Քոչարյանի համար անսպասելի է եղել։

Վահե Հակոբյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավորների միջև եղած տարաձայնությունները ակնհայտ էին դեռևս շատ վաղուց, բայց որ բանը կհասնի նրան, որ Վահե Հակոբյանը և ևս երկու պատգամավոր վայր կդնեն մանդատները, դա իսկապես անսպասելի էր  բոլորի համար՝ այդ թվում նաև Քոչարյանի։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Վահե Հակոբյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը թիմակիցների հետ հանդիպման ժամանակ անգամ կոշտ վիրավորանք է հնչեցրել վերջինիս հասցեին՝ ասելով․

«Վահե Հակոբյանի նման ***ոնին բերեցինք առաջին պլան,  իսկ հիմա մեջքից խփում է, սխալ ենք արել»։

1887