Պուգաչովան սկսել է Ռուսաստանում իր վերջին ընկերության լուծարման գործընթացը

Երգչուհի Ալլա Պուգաչովան սկսել է ռուսական իր վերջին ABP LLC ընկերության լուծարման գործընթացը։ Այս մասին հայտնում է Octagon հրատարակությունը՝ վկայակոչելով Spark տվյալների բազայի տեղեկատվությունը։
Ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Պուգաչովան ABP-ի լուծարման դիմում է ներկայացրել նոյեմբերի 23-ին։ Երգչուհու ընկերությունն իրավունք ունի գործունեություն ծավալել երաժշտական ստեղծագործությունների ձայնագրման և հրապարակման, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման ոլորտում։
ABP-ն Պուգաչովայի վերջին գործող ընկերությունն է Ռուսաստանի Դաշնությունում:
30 Նոյեմբեր, 2022 17:03
1333