Առաջարկում եմ՝ ՀՀ նախագահն ընտրվի խորհրդարանի 2/3-ի ձայնով՝ բոլոր ուժերի համատեղ քննարկմամբ, եթե համաձայնությունը չստացվի՝ ապա կարող է ընտրվել անմիջականորեն ժողովրդի կողմից: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը:

Նա  ընդգծեց, որ խորհրդանական կառավարման ձևի պարագայում պարտվողը ձեռնունայն չի մնում:  Նա նաև նկատեց, որ  հատկապես ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում ըստ էության առկա է հակում դեպի ոչ ժողովրդավարական ռեժիմների հաստատումը:

«Խորհրդարանական կառավարման ձևի դեպքում, պարտադիր չէ  նախագահը ընտրվի խորհրդարանի կողմից»,- ասաց նա և նշեց, որ կան  եվրոպական բազմաթիվ խորհրդարանական կառավարման այլ ձևի երկրներ:

«Իմ կարծիքով՝ 2018 թվականի հողափոխությունը հնարավոր եղավ, քանի որ խորհրդարանական կառավարման երկիր էինք: Այսինքն՝ խորհրդարանական կառավարման ձևում լիդերի փոփոխությունը ավելի հավանական է, հնարավոր է, քան մյուս կառավարման ձևերի դեպքում»,- ասաց նա:

521