Կապան քաղաքում մեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել, այրվել ամբողջությամբ
![](https://araratnews.am/admin/images/1669875290.jpg)
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:
ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գործարանային փողոցի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:44-ին, մարվել՝ 01:26-ին: Այրվել է ավտոմեքենան։
01 Դեկտեմբեր, 2022 10:14
624