Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հետ։

 

Հանդիպման ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել թվային շուկաներում մրցակցության խնդիրներին, մրցակցության ոլորտում շահերի պաշտպանությանը և հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրմանը, ինչպես նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

 

Իր խոսքում ՄՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի պաշտոնակցին ջերմ ընդունելության համար՝ վստահություն հայտնելով, որ երկու գերատեսչությունների միջև գործընկերությունը, որը մեկնարկել է դեռևս 2012 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրով, կշարունակի նոր թափով ընդլայնվել և զարգանալ:

184