ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փաստացի ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հեռանա Ուկրաինայից, բայց դա անհնար է, հատուկ գործողությունը շարունակվում է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բայդենն ավելի վաղ ասել էր, որ մոտ ապագայում չի ծրագրում շփումներ Պուտինի հետ, սակայն ընդունում է նման հնարավորությունը, եթե ՌԴ նախագահը «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հետագա շփումները հնարավոր են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ ԱՄՆ-ի խորհրդակցությունների դեպքում։

561