ԱԺ-ն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխության նախագիծը:

 

Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակի իրավահարաբերությունները կարգավորելուն՝ կապված զորակոչի հետ: Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և ընդհանուր զորակոչը՝ առաջարկվում է գործատուի մոտ պահպանել զորահավաքի միջոցով զինծառայության մեկնած աշխատողի աշխատատեղը, նրան ազատել պարտականությունների կատարումից, վարձատրության հարցը կարգավորել կողմերի համաձայնությամբ:  

 

Տիգրանյանն ասաց, որ փոփոխությամբ՝ զորահավաքային զինծառայության իրականացումը կամ կամավորագրումը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:

 

Իսկ ռազմական դրության դեպքում, ըստ հիմնական զեկուցողի, աշխատողի արձակուրդից հետկանչումը այլևս չի լինի նրա համաձայնությամբ: 

497