Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների կողմից իբր բնապահպանական նկատառումներով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը մեկնաբանել է այսպես․

«Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է: Բաքուն փորձում է ահաբեկել, փորձում է համառորեն առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում է միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին: Այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի:

Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ, հիմա իսկապես դրա ժամանակը չէ: Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը։   

374