Վարդաքարցին հարևանի տնից կենցաղային իրեր է գողացել
Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել էին խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվել է Արթիկի բաժին ու խոստովանել, որ գողությունն ինքն է արել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
04 Դեկտեմբեր, 2022 02:42
1129
Մ-20 ԱԱ․ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճեց բրոնզե մեդալ
18 Օգոստոս, 2026 22:37
ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները
18 Օգոստոս, 2026 21:53
Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք
18 Օգոստոս, 2026 21:48