Համայնքային հողի վրայից վերջացան ինքնակամ շինությունները, հիմա բազմաբնակարանային շենքերի վրա են սարքում: Այս մասին այսօր Երևան քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստին ասաց  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով  Ամիրյան փողոցում կառուցված ինքնակամ շինությանը։

Քաղաքապետին տեղեկացրին, որ քաղաքացին սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է:

«Կրակն ենք ընկե՞լ, Ամիրյան փողոցում է, կարելի՞ է էդքան չսիրել Երևանը, ես չեմ պատկերացնում, ինչ է մի քառակուսի մետր բուդկա ավել ունենա՝չուլան դնեն այդտեղ, զիբիլը լցնեն»,- ասաց քաղաքապետը և հետաքրքրվեց, թե արդյոք դրանով մյուս բնակիչների իրավունքները չեն խախտվում:

Նրան պատասխանեցին,  որ գուցե խախտվում են, բայց այդ բնակիչներն իրենք պետք է դիմեն իրենց իրավունքի պաշտպանության համար:

«Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք դա Ամիրյան փողոցից, ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այդ քաղաքացուն կտեսնեմ, թե ինչի է այլանդակում քաղաքը: Պետք է դատի տան, թող ինձ դատի տան, ես անձամբ կգամ, բազմաբնակարանային շենքի վրա բուդկա են սարքում»,- ասաց նա:

3879