Վոլոդինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել պաշտպանել ընտրական համակարգերը

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ընտրական համակարգերը և անել ամեն ինչ, որպեսզի չպարտադրեն չափանիշներ, որոնք ոտնահարում են քաղաքացիների շահերը ։
«Մենք պետք է պաշտպանենք մեր ընտրական համակարգերը և ամեն ինչ անենք, որպեսզի մեզ չպարտադրեն չափանիշներ, որոնք օբյեկտիվորեն ոտնահարում են քաղաքացիների շահերը»,- ասել է նա Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ:
05 Դեկտեմբեր, 2022 18:45
728