Թեհրանը մտադիր չէ զիջումների գնալ Իրանի միջուկային ծրագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններում։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։

«Ամերիկացի պաշտոնյաները գիտեն, որ Իրանը մտադիր չէ զիջումների գնալ և մասնակցել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցություններին ճնշման և սպառնալիքների ներքո»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին միջուկային գործարքի վերածնունդն անհրաժեշտ է ոչ պակաս, քան Իրանին, ուստի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցել ՀԳՀԾ-ի մասնակիցների հետ միայն ուժի դիրքերից։

 

275